
Դեկտեմբերի 28-ին, ժամը 04:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնամասում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Կ. Հ.)․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:30-ին, մարվել` 05:50-ին: Այրվել է ավտոմեքենան: