
«Մեր ռազմավարական նպատակը թվային քաղաքացու կամ քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է, և այստեղ բիոմետրիկ անձնագիրն ունի շատ էական նշանակություն»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում։
«Սա ֆունդամենտալ, բայց առաջին քայլն է, և մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որ թվային տարածքում մարդուն կարողանանք նույնականացնել ու համոզված լինել, որ ով ներկայանում է պետական մարմնին, հենց այն մարդն է, որպիսին ներկայանում է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ նույնկերպ պետք է էլեկտրոնային ստորագրությունն անել։
Վարչապետը կարևորել է նաև կենսաչափական անձնագիրը որպես ճամփորդական փաստաթուղթ օգտագործելը այն դեպքերում, երբ նույնականացման քարտն օգտագործել հնարավոր չլինի։
Մանրամասները՝ տեսանյութում։