
Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներն այսօր անվտանգության իրավիճակի իրազեկման պարեկություն են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում գտնվող Խաչիկ գյուղում: Այդ մասին հայտնել են ԵՄ առաքելությունից:
«Պարեկության նպատակն է գնահատել տեղում անվտանգության իրավիճակը»,- նշված է առաքելության X-ի միկրոբլոգում: