Թուրքիայի իշխանությունները հայտնել են երկրի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 4,6 մագնիտուդ երկրաշարժի մասին։
Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ժամը 12.34-ին Յեշիլյուրտի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 17,3 կմ խորության վրա։