Ռուսական հատուկ գործողությունը կշարունակվի 2024 թվականին, որի նպատակը կմնա ուկրաինական զորքերի զինաթափումը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ի՞նչ կասեմ 2024 թվականի բանակցությունների մասին․ ամեն ինչ միանգամայն ակնհայտ է: Հատուկ գործողությունը կշարունակվի, դրա նպատակը կմնա ուկրաինական զորքերի զինաթափումը և ուկրաինական ներկայիս պետության հրաժարումը նեոնացիզմի գաղափարախոսությունից»,- ասել է նա՝ պատասխանելով լրագորղի հարցին: