
Ռուսական բանակում պայմանագրային ծառայություն է անցել ավելի քան 640 հազար ծառայող․ հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության «Բանակը թվերով-2023» զեկույցը։
Ռուսական ռազմական գերատեսչությունն Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմ սկսելուց ի վեր առաջին անգամ հայտնել է, թե քանի մարդ է պայմանագրով ծառայում բանակում: Դեկտեմբերի 14-ի ուղիղ եթերի ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՊՆ-ն լայն արշավ է իրականացնում՝ կամավորներին բանակ ներգրավելու համար: Նրա խոսքով՝ զորքեր է զորակոչվել 486 հզ․ զինծառայող, չնայած պլանը եղել է 412 հզ․: