Շնորհակալագրեր՝ 10 մարզպետի աշխատակազմերի մի շարք աշխատակիցների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում մարզպետների մասնակցությամբ կայացվել է տարեվերջյան խորհրդակցություն։ Նախարարը հանձնարարել է ավարտական տեսքի բերել կատարողականները, սուբվենցիոն ծրագրերով կատարել անհրաժեշտ վճարումները։

Խորհրդակցության երկրորդ հատվածում նախարարը շնորհակալագրեր է հանձնել մարզերին և համայնքներին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր են տրվել ՀՀ Սյունիքի, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Կոտայքի, ՀՀ Արարատի մարզպետների աշխատակազմերին, ինչպես նաև Աշտարակի, Արտաշատի, Մասիսի, Վաղարշապատի, Վանաձորի, Հրազդանի, Աբովյանի, Գորիսի, Տեղի և Վայքի համայնքապետարանների աշխատակազմերին։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման աշխատանքներին ակտիվ մասնակցության և պատշաճ կատարման, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար շնորհակալագրեր են տրվել 10 մարզպետի աշխատակազմերի մի շարք աշխատակիցների։




Լրահոս