Տարեվերջին ավանդույթի համաձայն Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գնահատել է վարչական շրջանի ղեկավարների աշխատանքը եւ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ տարվա վարչական շրջանի լավագույն գնահատականին է արժանացել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը եւ արժանացել է հատուկ Ոսկե մեդալի։
Արձանագրենք, որ վարչական շրջանը, ի դեմս ղեկավար Արտակ Հովակիմյանի, ողջ տարվա ընթացքում գործուն քայլեր իրականացրեց վարչական շրջանի բնակիչների հուզող հարցերին լուծում տալու եւ առկա խնդիրներին ականջալուր լինելու հարցում։