ՀՀ ՊՆ N զորամասի շարքային զինծառայող Մամիկոն Հարությունյանը 2013 թվականի օգոստոսի 12-ին զորանոցի միջանցքում վիճաբանել և բռնություն է գործադրել զինվորական կոչման բերումով իր նկատմամբ պետ հանդիսացող, նույն զորամասի կառավարման մարտկոցի հրամանատար, կապիտան Օհան Սաֆարյանի նկատմամբ:
Գործն այս պահին գտնվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթում: Մամիկոն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2 մասով: Հարությունյանի շահերի պաշտպանն է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Իսրայելյանը:
Աղբյուրը` datalex.am