2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ավտոկայանատեղիների տուգանքների թանկացման մասին օրենքը, ըստ որի՝
«Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ,
մեկ օրվա համար` 2 000 դրամ,
մեկ շաբաթվա համար` 5 000 դրամ,
մեկ ամսվա համար՝ 18 000 դրամ,
իսկ մեկ տարվա համար` 160 000 դրամ:
«Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 200 դրամ,
մեկ օրվա համար՝ 1000 դրամ,
մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ,
մեկ ամսվա համար` 4000 դրամ,
մեկ տարվա համար՝ 24 000 դրամ:
Հունվարի 1-ին մնացել են հաշված օրեր, սակայն Երևանի փողոցներից, որտեղ կան կարմիր գծերի կայանման հատված, դեռ հեռացված չեն նախկին օրենքով գործող սահմանված վճարի տեղեկատվական ցուցանակները:
Ստացվում է, որ հազիվհազ իշխանության եկած ՔՊ-ականները կարևոր են համարում քաղաքացիներին «տուգանքի մատերիալ դարձնելը», իսկ օրենքի փոփոխության մասին զգուշացնելը համարում են անհարկի: