ArmLur.am-ին ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել Լոռու մարզում 93-ամյա կնոջը սպանելու դեպքից։ Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների՝ ենթադրյալ հանցագործը գողության նպատակով մտել է տարեց կնոջ տուն ու սպանել նրան։ Դեպքից հետո իրավապահները բացահայտել են, որ 93-ամյա կնոջը սպանելուց առաջ նրա նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել։
Shamshyan.com-ը գրել էր,որ դեկտեմբերի 1-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ագարակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլուխը ջնջխված կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 93-ամյա Արաքսյա Առաքելյանի դին և արնանման հետքեր:
Ըստ նախնական վարկածի՝ ընթադրյալ հանցագործը մտել էր տարեց կնոջ տուն գողության նպատակով ու սպանել էր նրան։
Ավելի ուշ՝ իրավապահները կալանավորեցին ենթադրյալ սպանությունը կատարողին։
Քնար Մանուկյան