Ով է Նուբարաշենի բանտի նոր պետը. նորանշանակ պետը սկսել է գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական հիմնարկի պետերի փոփոխման ու ազատման նշանակման մեկնարկը տրվել է։ Նորանշանակ բանտապետ Ամբակում Գրիգորյանը սկսեց Նուբարաշենի բանտից։

Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկում փոփոխություններ են սպասվում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բանտապետերի տեղափոխության գործընթաց կլինի, ու չի բացառվում, որ շատերն էլ այդ ճանանարհին ազատվեն պաշտոնից։

Եվ ահա Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Վահան Նասոյանը նշանակվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ։

«Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գրիգորյանի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի Ե 40/10-6881 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Վ. Նասոյանի դիմումը, հրամայում եմ, Վահան Անատոլիի Նասոյանին 2023 թվականի դեկտեմբերի 27-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ»:

Իսկ ինչ ճանապարհ է անցել Նասոյանը։

2000-2004թթ.՝  ՀՀ ՆԳՆ Աշտարակի ՆԳԲ ՔՀ բաժանմունքի օպերլիազոր։

2004-2007թթ․՝ ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ Աշտարակի ՆԳԲ ՔՀ բաժանմունքի օպերլիազոր։

2007-2013թթ․՝ ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ ՔՀ բաժանմունքի ավագ օպերլիազոր։

2013-2016թթ․՝ ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ ՔՀ խմբի ավագ օպերլիազոր։

2016-2018թթ․՝ ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ Աշտարակի ՆԳԲ ՔՀ բաժանմունքի պետի տեղակալ։

2018-2019թթ․՝ ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։

2019-2022թթ․՝ ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ Թալինի բաժնի պետ։

2023-2023թթ․՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալի ժ/պ։

2023թ․ առ այսօր՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։

2023թ․ առ այսօր՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պարտականությունները կատարող։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։




Լրահոս