
Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17։30-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2, 3, 4 թաղամասերի, Արդա թաղամասի, Բազում բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։