Տիգրան Ուրիխանյանը ՝ դհոլներով ակցիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից այսօր  Armlur.am լրատվականի թղթակիցը  փորձեց  պարզել ՝  ինչու են շրջանառվող լուրերի համաձայն  ԲՀԿ երիտասարդները  «Հայկական ժամանակ» օրաթերթի ու «1in.am» կայքի  խմբագրությունների դիմաց  կազմակերպել են բողոքի ակցիա, որի ընթացքում բացականչել են դհոլ-դհոլ:

– ԲՀԿ երիտասարդնե՞րը (մամլո խոսնակը զարմացավ-խմբ.):

-Այո, ասում են  ՝  շրջանառվող լուրերի համաձայն, ակցիան կազմակերպել են ԲՀԿ երիտասարդները:

-Եթե ես  ամեն անգամ մեկնաբանեմ բոլոր նրանց խոսակցությունները, ովքեր ասում են, իմ և մի քանի մարդկային կյանք բավական չի լինի: Եթե կա կոնկրետ տեղեկատվություն, դրա վերաբերյալ հղեք կոնկրետ հարցադրում:

-Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ այդ բողոքի ակցիաները լուսաբանել է միայն «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

Որևէ կապ  մեկը մյուսի հետ չունի, քանի որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը, ինչպես Դուք և բազմաթիվ այլ լրատվամիջոցներ լուսաբանում են ամեն ինչ, որն ուշագրավ է, և այն ինչ տեղի է ունենում մեր երկրում ընդհանրապես:

-Այսինքն ՝  Դուք հերքո՞ւմ եք, որ  այդ ամենի հետ ԲՀԿ երիտասարդները կապ ունեն:

-Գիտեք ես չեմ բացառի, որ միլիոնավոր ժողովրդի մեջ  կան 100.000 ԲՀԿ անդամներ, որոնք  ակտիվ քաղաքացիներ են և եթե որևէ տեղ ինչ-որ բան է տեղի ունենում, կարող են մասնակցել, բայց դա չի նշանակում, որևէ այլ բան: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, նրանք պիտի այնպիսի գործունեություն իրականացնեն, որ չառաջացնեն հանրության զայրույթը, որպեսզի տեղի չունենան  նման ակցիաներ:

-Այսինքն ՝  դուք նկատի ունեք, որ ԲՀԿ անդամներն ինքնաբուխ կարող են ակցիա կազմակերպել:

-Ոչ, ես բոլորովին այլ բան եմ ասում:Եթե ժողովրդի որևէ հատված ինչ-որ բան է կազմակերպում,  այդտեղ կարող են լինել ԲՀԿ, ինչու չէ նաև ՀՀԿ, ՀԱԿ կամ այլ կուսակցության անդամներ:

Սոնա Դավթյան




Լրահոս