Ինչու է ալավերդցի հեղինակությունների հետ բախվել ՔՊ պատգամավորը. բլից՝ օրենսդիրին քաշքշելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Հրապարակ»-ը հայտնեց, որ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին:

Ըստ նրանց աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա:

ArmLur.am-ը կապ հաստատեց ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց լուրը:

Այնուամենայնիվ ArmLur.am-ը դեռ կճշտի միջադեպի բոլոր մանրամասները:

Ավելի ուշ՝ սոցցանցի իր էջում Արեն Մկրտչյանը գրառում կատարեց.
«Սիրելի հայրենակիցներ, Ալավերդիում տեղի ունեցած իմփիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում 《մարսել》 կատարվածը` փորձելով մամուլով մրոտել, արատավորել իմ բարի համբավը։ Եվ սա առաջին դեպքը չէ։
Ալավերդիում ես մեր սիրելի համաքաղաքացիներին, բոլորին, տվել եմ միմիայն սեր ու հարգանք, և նրանցից ստացել նույնը։ Մեր համայնքում բոլորը ճանաչում են ինձ, իմ ընտանիքը։ Չի ստացվելու նման էժանագին սուտը, կեղծիքը փաթաթել ինձ, դա իմ մասին չէ։
Սեր, համերաշխություն բոլորիս»։

 




Լրահոս