Իրավապահ մարմիները օպերատիվ տվյալներ ունեն. ում են փնտրում Ալավերդիում. օրենսդիրին քաշքշելու և հնչած կրակոցների հետքերով. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ»-ը գրել էր, որ  Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ իրենց աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել:

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Քնար Մանուկյան

 




Լրահոս