
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին Սուրբ Ծննդյան և գալիք 2024 թվականի Ամանորի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՌԴ նախագահի աշխատակազմից։
Շնորհավորելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդների շահերը լիովին բավարարում են բարեկամական դաշնակցային հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացումը։