Շրջանառվող լուրերի համաձայն ՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ-ում մարտի մեկի հանձնաժողովի ձևավորման ժամանակ դահլիճում չի եղել: Ասում են, ընդդիմադիրները նրան համոզել են ներկա չգտնվել քվեարկությանը այդ կերպ անուղղակիորեն կողմ արտահայտվելով հանձնաժողովի ձևավորմանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի ստեղծումը տապալվեց, ընդ որում ՝ հենց մեծամասնության ջանքերով: ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը և դա համարեց հերյուրանք: «Կոճակը ժամանակին չաշխատեց, տեխնիկական խնդիր առաջացավ, բայց ես դեմ եմ եղել մարտի մեկի հանձնաժողովի ստեղծմանը, ավելին ես ներկա եմ եղել դահլիճում: Ինչ հերյուրանքներ են տարածում: Եթե իմ կոճակն աշխատեր, ես դեմ էի քվեարկելու»,- ասաց Մարգարյանը:
Պատգամավորը կողմ է, որ բացահայտվեն այդ տասը սպանությունները, բայց պայմանով, որ ի մի բերելով բոլոր փաստերը. «Մասնավորապես մարտի մեկի հանձնաժողովը երեք տարի գործել է, որի մասին ես ասել եմ, ավելին ՝ իմ ելույթում հարց եմ բարձրացրել այն մասին, թե ինչ չի արել այդ հանձնաժողովը: Երկրորդ ՝ ասել եմ, որ ընտրենք մի ուրիշ ֆորմատ, ինչպես նաև հետաձգել մի քանի ամիս, որպեսզի մենք ունենանք նաև ժամանակ, որ կարողանանք մասնակցել այդ գործընթացին»:
-Արդյոք դեմ քվեարկելով հասարակությանը ՕԵԿ-ը մեսիջ չի հղում այն մասին, որ ինքը փաստորեն չի ցանկանում, որ բացահայտվեն տասը սպանությունները:
-Մենք ակտիվ մասնակցել ենք մարտի մեկի նախորդ հանձնաժողովի ստեղծման աշխատանքներին: Հսկայածավալ աշխատանք է կատարվել: Պետք է հիասթափեցնեմ այդ նենգ ասեկոսեներ տարածողներին, փորձում էժանագին են ստեր հորինել և պատմել: Ի վերջո, չպատժված հանցագործությունը ծնում է նորանոր հանցագործություններ եզրափակեց Մարգարյանը: