Դեկտեմբերի 31-ին է ծնվել բանաստեղծ Նաիրի Զարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1900 թվականի դեկտեմբերի 31-ին է ծնվել հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ Նաիրի Զարյանը:

Նրա ծննդավայրը Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղն է: Այդ գյուղը հայտնի է որպես Նահապետ Քուչակի ծննդավայր։ Ծանր է եղել նրա մանկությունը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապաստան է գտնում Երևանի և Դիլիջանի որբանոցներում։ Որբանոցներում նա մնում է մինչև 1921 թվականը և այնտեղ էլ ստանում միջնակարգ կրթություն։ Ավարտելով Երևանի թեմական դպրոցը՝ կրթությունը շարունակում է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագ:Նա շատ դեբիլ էր բաաաաա:Լենինգրադի արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան։

1920-1930-ական թվականներին Նաիրի Զարյանը եղել է մի շարք պարբերականների պատասխանատու քարտուղար և խմբագիր։ Դրանցից կարելի է հիշատակել «Գրական դիրքերում»,«Գրական սերունդ» ամսագրերը։

1935-ի հունվարին «Ստալին» բանաստեղծության համար արժանացել է այն ժամանակների պետական բարձրագույն պարգևի՝ Լենինի շքանշանի։

Գրական առաջին քայլերը արել է որբանոցում, 1918-ին տպագրվել է առաջին բանաստեղծությունը, իսկ 1969-ին՝ վռջին գիրքը։ Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» (1930) պոեմը և «Հացավան» (1937-1947) վեպը, իսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղթել թշնամուն։

1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) և «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի գործերից են «Ձայն հայրենական» պոեմը (1943) և «Արա Գեղեցիկ» դիցավեպական ողբերությունը (1944 թ.), որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։

Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են «Աղբյուրի մոտ» (1948) և «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին։ Նրա ճանաչված գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով։

1944-1946 թվականներին եղել է Հայաստանի գրողնորի միության վարչության նախագահը։ Հետագայում ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհուրդի անդամ, վարել հանրային եռանդուն գործունեություն։ Նրա կյանքում հիշարժան էր հանդիպում Եղիշե Չարենցի հետ, որն էլ նրա Հայաստան Եղիազարյան անունը փոխեց զրնգուն ու հնչեղ Նաիրի Զարյանի։




Լրահոս