ՇՎԵՅՑԱՐԻԱ՞ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիրավորանք» եւ «զրպարտություն» հոդվածների ապաքրեականացման նախաձեռնության ՀՀԿ-ական համահեղինակ Հովաննես Սահակյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե արդյոք օրենսդիրը վերջին լրամշակումը անելիս այն տրամաբանությամբ էր առաջնորդվել, որ վիրավորվածը եւ զրպարտվածը կարող է 47 հազար դոլարի փոխհատուցում պահանջել թերթից կամ առհասարակ որեւէ տնտեսվարող, թեկուզեւ խոշոր սուբյեկտից: «Երբ միջազգային պրակտիկան ուսումնասիրել ենք, եկել ենք այն եզրահանգման, որ մի շարք երկրներում, որտեղ կայացած է դատական համակարգը, վերին նիշը սահմնանված չէ»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Այսինքն` այդ երկրներում հարցը թողնված է դատարանի հայեցողությանը, որ նա որոշի բարոյական վնասի չափը, որը, պարզվում է, անգին կատեգորիա է: «Այդ հայցերի աստղաբաշխական «թվաբանությունից» տպավորություն է, որ մենք Շվեյցարիայում ենք ապրում, ոչ թե Հայաստանում, որտեղ ամեն երրորդը պաշտոնական վիճակագրությամբ աղքատ է»,-մեր այս դիտարկմանն օրենսդրական անիմաստ փնտրտուքով զբաղված պատգամավորը պատասխանեց. «Մարդիկ թող չվիրավորեն եւ չզրպարտեն կամ որեւէ խախտում չկատարեն եւ նման խնդրի առաջ չկանգնեն»:
Չի բացառվում, որ մարդիկ իրենց պատշգամբներում արտահայտած խոսքերի պատճառով «վիրավորանքի եւ զրպարտանքի համար» սեփական բնակարանները գրավ դնեն: Ինչ արած, վատ միտք չէ արտագաղթը խթանելու համար: Համ էլ հեղափոխություն չի լինի:




Լրահոս