«Ռուսաստանի ճակատագիրը մենք ենք». Պուտինը ամանորյա ուղերձ է հղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա ուղերձ է հղել ռուսաստանցիներին:

Նա հիշեցրել է, որ անցնող 2023 թվականին Ռուսաստանը հաստատակամորեն պաշտպանել է ազգային շահերը, իր ազատությունն ու անվտանգությունը։

Իսկ գլխավորը, որը միավորել և միավորում է ռուսներին, ըստ երկրի նախագահի, հայրենիքի ճակատագիրն է և այն պատմական փուլի բարձրագույն նշանակության խորը ըմբռնումը, որով անցնում է Ռուսաստանը։

«Ռուսաստանի ճակատագիրը մենք ենք, մենք մեկ մեծ ընտանիք ենք, և կապահովենք զարգացում»,- ասել է Պուտինը իր ուղերձում:

Պուտինը խոսել է Կրեմլի ֆոնին, ուղերձը տևել է մոտ 4 րոպե։ Առաջինը այն տեսել են Կամչատկայի բնակիչները, ովքեր արդեն նշել են Նոր տարին։




Լրահոս