
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարին և տեղակալներին ու պարգևատրել «Կեչառիս» հուշադրամով՝ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։
Իր և Կառավարության Հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի անունից նախարարը շնորհակալություն է հայտնել Փարաքար համայնքի ողջ անձնակազմին՝ շուրջ 2 ամիս Փարաքարի հումանիտար կայանի աշխատանքներին աջակցելու և մասնագիտական բարձր պատրաստվածության համար: