ԱՊՊԱ` ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն, ի պատասխան լրագրողների, շատ ընդհանուր հայտարարել էր, որ զարգանում է կամավոր բժշկական ապահովագրությունը, իսկ պարտադիրի հետ կապված քննարկումներ են տարվում միջազգային կառույցների եւ ԿԲ-ի հետ: «Տարբեր սցենարներ են մշակվում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը` ավելացնելով, որ այս պահի դրությամբ նախարարի խոսքին ավելացնելու բան չունի: Մինչդեռ փորձագիտական մեր աղբյուրները նշում են, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, եւ ինտենսիվ քննարկումներ են ընթանում, թե երբ ներդնել պարտադիր բժշկական ապահովագրական համակարգը: Միակ խնդիրն այն է, որ մի փոքր վախենում են նախընտրական տարում դժգոհության հերթական ալիքից: Իսկ թե ում է ձեռնտու սա, պարզ է` «նրանց, ում պատկանում են հիվանդանոցները»: Այսօր ՀՀ-ում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բժշկական համակարգը մեծ հաշվով գտնվում է 4 հոգու` առողջապահության նախարարի, Բելլա Քոչարյանի, Արա Մինասյանի եւ Արա Բաբլոյանի ձեռքերում: 




Լրահոս