Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Կարճաղբյուրում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

րեկ՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Վահե Հարությունյանի վարած BMW X5 և 34-ամյա Արամայիս Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆայել Մուշեղյանն ու կրտսեր պարեկ Հրաչյա Հովհաննիսյանը։Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ մինչև նրանց ժամանումը հետքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծվել էր խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց ճանապարհը դարձավ երթևեկելի։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Վթարի մասին ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




Լրահոս