Ֆրանսիայում Ամանորի գիշերը այրել են 745 մեքենաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի տարածքում Ամանորի գիիշերն այրել են 745 մեքենաներ, ձերբակալվածների թիվը գերազանցել է 380 մարդը։ Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։

«Այս տարի այրվել է ընդհանուր առմամբ 745 մեքենա»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվում էր CNews հեռուստաալիքի եթերում։ Նախարարը հայտնել է, որ դա 10 տոկոսով ավելի քիչ է, քան 2023թ. հունվարի 1-ին (ըստ ՆԳՆ հաշվետվության), այն ժամանակ այրվել էր 690 մեքենա։

ՆԳՆ ղեկավարը նշել է, որ գիշերն ընդհանուր առմամբ հանգիստ է անցել, քան 2022թ.։ Անկարգությունները ճնշելու ընթացքում տուժել է իրավապահ մարմինների 40 աշխատակից, ինչը 40 տոկոսով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ։ Դեպքերի մեծ մասում խոսքը վերաբերել է թեթեւ վնասվածքներին, որոնք հիմնականում ստացվել են պիրոտեխնիկայի պայթյունների հետեւանքով։ Նա ընդգծել է, որ անկարգությունների մասշտաբի կրճատման հաջողվել է հասնել նաեւ ի հաշիվ սահմանի վերահսկման եւ անլեգալ պիրոտեխնիկայի առգրավման։

«Երկրի ողջ տարածքում ձերբակալվել է 381 մարդ։ Դա 10 տոկոսով ավելի քիչ է անցած տարվա համեմատ։ Այսինքն՝ այս գիշերը կարելի է բնութագրել որպես համեմատաբար հանգիստ»,- ասել է նախարարը։




Լրահոս