Ճապոնիայում արդեն ավելի քան 30 երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի Ճապոնիայում արդեն ավելի քան 30 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորի մագնիտուդը եղել է 7,6։ Այս մասին վկայում են Ճապոնիայի ազգային օդերեւութանամական վարչության տվյալները։

Հետցնցումները կշարունակվեն առաջիկա շաբաթ։ Առանձնակի վտանգ են ներկայացնում գալիք երկու-երեք օրերը, որոնց ընթացքում մեծ է հզոր՝ 7 մագնիտուդից բարձր ստորգետնյա ցնցումների հավանականությունը։ Ճապոնացի սեյսմոլոգները տեղի բնակիչներին հորդորում են առավելագույն չափով զգոն լինել։

Ճապոնիայի արեւմտյան ափին կա ցունամիի սպառնալիք։ Ալիքների ամենամեծ բարձրությունը կազմել է 5 մետր։

Վերջին տվյալներով՝ ավելի քան 10 մարդ վնասվել է տարերքի հարվածից, մի քանի արեւմտյան քաղաքներում փրկարարներն աշխատում են խոշոր հրդեհները մարելու ուղղությամբ։ Մի քանի խոշոր քաղաքներում սողանքներ են գրանցվել։

Արտահաստիքային որեւէ իրավիճակ երկրի ատոմային օբյեկտներում չի գրանցվել։ Ավելի քան 30 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, մասնագետներն աշխատում են էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Աստիճանաբար վերականգնվում է արագընթաց գնացքների երթեւեկությունը, որը դադարեցվել էր երկրաշարժից անմիջապես հետո։




Լրահոս