Եվրոպան կկորցնի 2,2 մլրդ դոլար ամերիկյան Paxlovid ժամկետանց դեղամիջոցի պատճառով, այն նախատեսված էր COVID-19-ի բուժման համար։ Այս մասին գրել է Financial Times-ը։
Հոդվածում նշվել է, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ԵՄ-ում մտցվել է Pfizer ընկերության այդ դեղամիջոցի ստացման խիստ վերահսկողություն։ Արդյունքում՝ պահեստներում կուտակվել է մոտ 3,1 մլն կուրս Paxlovid, որոնց պիտանիության ժամկետը սպառվում է 2024թ. փետրվարին։