Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել․
«Շնորհավորում ենք հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամներին և մեր հայրենակիցներին Ամանորի առթիվ։ Թող 2024թ․ իր հետ բերի խաղաղություն, բարեկամություն, բարգավաճում, համերաշխություն և հույս։
Մեր մտքերը հատկապես Լեռնային Ղարաբաղի մեր 150 000 հայրենակիցների հետ են, ովքեր այս Ամանորը դիմավորում են իրենց օջախներից և բազմահազարամյա հայրենի հողից հեռու»,- նշվում է ուղերձում։