Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել. պայթյուններ են որոտացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևում մի շարք հզոր պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր թելեգրամյան ալիքում հաստատել է տեղեկությունը։

Կլիչկոյի հաղորդմամբ՝ պայթյուններից հետո մի շարք թաղամասերում հրդեհներ են բռնկվել։ Բացի այդ, մայրաքաղաքի որոշ շրջաններում դադարեցվել է էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումը։

Որոշ ժամանակ անց ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Կիևում նոր պայթյունների մասին։ Բացի այդ, հաղորդվում է, որ պայթյուններ են տեղի ունեցել նաև Խարկովում, որոնք ևս հանգեցրել են հրդեհների։

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։




Լրահոս