Իրանի ԱԳ նախարարը հերքել է այն պնդումները, թե Մեծամորի ԱԷԿ-ը աղտոտում է Արաքս գետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հերքել է այն տեղեկությունը, թե հարևան Հայաստանի Հանրապետության Մեծամորի ատոմակայանը կարող է ռադիոակտիվ նյութերով աղտոտել սահմանային Արաքս գետը։

Իրանի ԱԳ նախարարը կիրակի օրը Թեհրանում մասնակցել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստին։

Օրենսդիրի հարցին ի պատասխան Ամիրաբդոլլահիանը հերքել է Արաքս գետի ռադիոակտիվ աղտոտվածության վերաբերյալ մտահոգությունները:

ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության տեխնիկական հաշվետվությունը և ստուգողական միջոցառումները հերքել են Հայաստանում Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով Արաքս գետի ցանկացած աղտոտման մասին լուրերը։

Ընդգծենք, որ Իրանի ԱԳ նախարարը այս հարցերին պատասխանել է, քանի որ ադրբեջանական մամուլում կեղծ տեղեկություններ էին հայտնվել հայկական կողմից Արաքս հետը աղտոտելու մասին։




Լրահոս