Բաքուն հուսով է, որ մոտ ապագայում Երևանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը նշել է, որ հաղորդակցությունների բացումը ողջ խաղաղ գործընթացի բաղկացուցիչ մասն է:
«Բանակցությունների հիմնական ուղին խաղաղ համաձայնագրի տեքստի համաձայնեցումն է», – պարզաբանել Է Ամիրբեկովը Էստոնիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Բացի հիմնական ուղուց, կա ևս երկուսը՝ կոմունիկացիաների բացում, ինչպես նաև դելիմիտացիա՝ սահմանի հետագա սահմանազատմամբ, հստակեցրել է նա։
Եվրոպան միայն կշահի Ադրբեջանի և Հայաստանի միջև մոտալուտ խաղաղության պայմանագրի ստորագրումից։ Եթե եվրոպական երկրները չեն կարող օգնել այդ հարցում, ապա Բաքուն ակնկալում է, որ նրանք առնվազն չեն խոչընդոտի:
«Եվրամիությունը միասնական կառույց չէ, ԵՄ առանձին երկրների դիրքորոշումները բացասաբար են ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործընթացի վրա։
Եվրամիությունը պետք է երջանիկ լինի, երբ իր անմիջական հարևանությունում, մասնավորապես Հարավային Կովկասում, նոր պատերազմների հեռանկարներ չեն առաջանա»,- հավելել է Ամիրբեկովը: