Խուսափեք մտերիմների հետ վեճերից. հունվարի 4-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Այսօր դուք ստիպված եք դեմ դուրս գալ ձեր սկզբունքներին: Հեռացրեք ձեզանից բոլոր բացասական լիցքերը: Օրը ուրախացնում է ձեզ իր բոլոր երանգներով:Այն բարենպաստ է նոր համագործակցությունների, գործարքների և նոր ծանոթությունների համար: Մի վատնեք ժամանակն անտեղի, դատարկ զրույցների վրա:

Աշխատանքի վայրում կունենաք փոքրիկ անախորժություններ, որոնց հարթ ավարտը կապված է ձեր իրազեկված լինելու աստիճանից: Ձեր մեջ կհայտնաբերեք նոր որակներ, ինչը կօգնի ձեզ խելամիտ քայլեր անելուն: Ռոմանտիկ բնույթի հանդիպումը կարող է շատ բան փոխել ձեր կյանքում:

Ցուլ. Այսօր ձեր օրն է, բաց մի թողեք ընձեռնված հնարավորությունը: Սկսեք ծավալել բուռն գործունեություն և հաջողությունը կհետևի ձեզ: Աշխատանքային հարաբերություններում եղեք զգույշ, չանտեսելով շրջապատի կարծիքը: Միանգամայն հավանական է նոր գործի սկիզբ: Անձնական հարաբերություններում ընդունեք փոխհամաձայնության սկզբունքը և դիմացինին տվեք հնարավորություն արտահայտելու իր միտքը :

Աստղերը հուշում են, որ դուք օրվա երկրորդ կեսին կլինեք ցանկալի հյուր և այդտեղ կլինի նա, ում հետ կարող եք կիսել ձեր մտքերը: Հիշե`ք, ձեր մտերիմները անակնկալ են պատրաստել ձեզ համար:

Երկվորյակներ. Ինչու եք հապաղում, ինչն է ձեզ գցել երկընտրանքի մեջ, այսօր դուք  ունեք հնարավորություն պարզելու ձեր հարաբերությունները ձեր վաղեմի ընկերոջ հետ: Օրը չափազանց հարմար է ձեր գաղափարների և ստեղծագործական մտահղացումների համար: Ձեր ներքին անհանգստությունը ձեզ մատնում է :Մի ծուլացեք և ձեր անավարտ աշխատանքը հասցրեք ավարտին:

Ընտանեկան հարաբերություններում մի չարաշահեք դիմացինի համբերությունը: Զգույշ եղեք գործնական բանակցություններում. դուք այսօր չափից ավելի շատ բան եք ձեզ վրա վերցնում: Օրը խոստանում է հետաքրքիր ավարտ:

Խեցգետին. Այսօր գործելու եք ինքնուրույն և ձեր մեջ կուտակված էներգիան ուղղեք ի նպաստ ձեր հաջողությունների: Օրը հաջող է գնումների համար: Շրջապատեք ձեզ ձեր մտերիմներով, նրանք ունեն ձեր հոգատարության կարիքը: Դեռ երեկվանից ձեզ մոտ ինչ -որ բան թերի է մնացել,այն կլրացվի, եթե դուք բաց չթողնեք առաջիկա կարևոր հանդիպումը:

Խուսափեք անազնիվ մարդկանց հետ շփումներից, նրանք օգտագործում և չարաշահում են ձեր վստահությունը: Կենտրոնացրեք ձեր մտքերը, որովհետև հաճախ սևեռվում եք մանրուքների վրա, բաց թողնելով կարևորը:

Առյուծ. Դուք ոչ մի կերպ չեք գնում փոխզիջման, թուլացրեք ձեզ: Օրը հաջող է նոր առաջարկների և գործնական հարաբերությունների համար: Ձերբազատվեք բացասական գրգիռներից: Այսօր մեծ տեղ տվեք ձեր նախասիրություններին, եղեք ձեր սիրելիների հետ , նրանք ձեզ կհաղորդեն դրական լիցքեր:

Պահպանեք ընտանեկան անդորրը, դուք կստանաք մտերիմների աջակցությունը ձեր ցանկությունների իրագործման համար: Օրվա երկրորդ կեսին կարևոր տեղեկությունը ձեզ կօգնի հաղթահարելու դիլեման:

Կույս. Այսօր ձեզ հեշտ կտրվի այն, ինչ ուզում եք, կխուսափեք ավելորդ բարդություններից: Բանն այն է, որ  մարդկանց մասին մտածում եք շատ ավելի լավ, քան նրանք արժանի են և կարող եք ձեր իդեալին տեսնել այնտեղ, որտեղ այն իսպառ բացակայում է: Բարեբախտաբար, ձեզ կհաջողվի խուսափել թեթևամիտ գործողություններից և հիմարություններ չանել:

Մի ծուլացեք. Եթե այսօր կարողանաք կենտրոնանալ ձեր ընթացիկ և կենսական անհրաժեշտություն ներկայացնող աշխատանքի վրա, ապա մոտ ժամանակներում շռայլորեն կպարգևատրվեք արվածի դիմաց:

Կշեռք. Շփումներն ու ակտիվ հանգիստը ձեզ հաճելի պահեր կպարգևեն և հնարավորություն կտան ամրապնդել ընկերների հետ հարաբերությունները: Տհաճ իրավիճակների մեջ  կարող եք ընկնել ձեր գոռոզության կամ ոչ նրբազգացության պատճառով: Խուսափեք մտերիմների հետ վեճերից` այսօր ձեր բարօրությունը մեծապես կախված է հենց ձեզանից:

Բավական է մի փոքր հանգիստ վիճակում հայտնվեք և կլցվեք ուժերով ու դրական ինքնազգացողությամբ: Ճակատագիրը պատրաստ է ձեզ ուրախացնելու, միայն թե դուք նրան  ընձեռեք այդ հնարավորությունը:

Կարիճ. Դուք հմայիչ եք և հեշտությամբ եք լեզու գտնում գրեթե բոլորի հետ, սակայն այդքան էլ հեշտ չէ շահել ձեր համակրանքը: Շփումներում խստապահանջությունը անչափ պատեհ է: Մի կողմ թողեք բոլոր հոգսերը, կենտրոնացեք ձեր կիսատ թողած գործերի վրա: Օրը ձեզ կօգնի ավարտին հասցնել այն:

Աստղերը հուշում են` օրը գեղեցիկ է սիրելու և սիրվելու համար: Սակայն ձեր կայացրած որոշումը հնարավոր է ճակատագրական դառնա ձեր ապագայի համար: Մի եղեք կտրուկ, ականջ դրեք ձեր խղճի ձայնին:

Աղեղնավոր. Նոր ծանոթությունը հեռանկարային կլինի  և կնշանավորվի  ոչ միայն ռոմանտիկ, այլև` գործնական ուղղվածությամբ: Ցանկանում եք որքան հնարավոր է շուտ իրականացնել ձեր գաղափարներն ու ստեղծագործական մտահղացումները: Այսօր ձեզ կհաջողվի հաղթող դուրս գալ: Դուք շատ ինքնավստահ եք գործում և միևնույն ժամանակ համոզված ձեր յուրաքանչյուր քայլում:

Օրվա երկրորդ կեսը նոր անակնկալ կմատուցի ձեզ: Դուք կհայտնվեք մարդաշատ վայրում, որտեղ ոչ միայն ձեզ վրա ուշադրություն կհրավիրեք, այլև կարևոր տեղեկություններ կամ գայթակղիչ առաջարկ կստանաք:

Այծեղջյուր. Եթե վաղուց էիք ցանկանում սարեր շուռ տալ , ապա այսօր դրա համար ամենահարման պահն է: Դրանով կուտակված էներգիան դուրս կհանեք ձեր միջից , քանի դեռ այն բացասական ուղղություն չի ստացել: Միայն թե հիշեք, որ այսօր դուք եք արենայում,գործելու եք միայնակ:

Այսօր չափից ավելի եռանդուն եք, շատ սուր եք արձագանքում տեղի ունեցող ցանկացած փոփոխությանը, ձեր էմոցիոնալ ֆոնն իրեն ամեն պահի զգացնել է տալիս: Օրվա ավարտին սպասվում են ռոմանտիկ պահեր:

Ջրհոս. Օրը բարենպաստ է ֆինանսական դաշտում : Ձեզ սպասվում է հաջողություն, սակայն եղեք զգույշ: Մի չարաշահեք ձեր նկատմամբ տածած վստահությունը: Ընտանեկան հարաբերությունները մի քիչ հակասական են ,գլխակորույս զգացմունքներն ու մերթ ընդ մերթ սառնությունը հաճախ են զգացնել տալիս:

Զբաղվեք սպորտով, մոռացեք հիվանդության մասին: Հաճախակի անցկացրեք երեկոները ընկերների և մտերիմների շրջանում:Մի թերագնահատեք ձեր կարողությունները:

Ձկներ. Դուք միանգամից մի քանի առաջարկներ կստանաք և դժվար կլինի ձեզ ճիշտ կողմնորոշվելը: Ընթացքում բացառված չեն տարաձայնություններ  ձեր համախոհների մոտ: Օրը կունենա բարեհաջող ավարտ,գոհ կմնաք օրվա արդյունքներից, եթե ունկընդրեք ձեր ներքին ձայնին:

Պետք չէ գերագնահատել ուժերը և գնալ չարդարացված ռիսկի: Փորձեք հետաքրքրացնել անձնական կյանքը: Այն, ինչ ձեզ համար թվում է սպառված …դեռ նոր է սկսվելու: Հնարավոր է հարաբերությունների բարդացում որոշ մարդկանց հետ, եղեք լավատես:




Լրահոս