ԷԼԻ ԴԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի, ինչպես նաեւ նրա անչափահաս որդու պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու եւ զրպարտության համար փոխհատուցում վճարելու դատական գործն ընդդեմ «168 ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի: Հերթական դատական նիստի օր նշանակվեց նոյեմբերի 15-ը: Հիշեցնենք, որ Նազարյանի որդու գործով թիվ 2 ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Տերտերյանը եւս պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի «168 ժամ» թերթին եւ լրագրող Մ.Մարտիրոսյանին հերքել տեղեկատվությունն առ այն, որ ինքը հրդեհել է դպրոցի փաստաթղթային արխիվը, ինչպես նաեւ թերթից ու լրագրողից զրպարտության դիմաց հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն դրամ:




Լրահոս