Ավտոկայանատեղիների մասին օրենքն ընդունված է, սակայն առկա են բացեր օրենքի գործարկման մասով։
Համաձայն Երևան քաղաքի ավագանու որոշման՝ քաղաքում ավտոկայանատեղիների տեղական տուրքի հավաքագրումը իրականացվում է 3 եղանակով․
- SMS վճարմամբ
Ա գոտի 1045 համարին / 300 դրամ 1 ժամի համար
Բ գոտի 5045 համարին / 200 դրամ 1 ժամի համար - բանկային և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով
- էլեկտրոնային եղանակով (ArCA, VISA, MasterCard, MIR)
Քաղաքացիները սահմանված կարգով վճարումները կատարում են, սակայն վարորդները բողոքում են, որ ոչ մի եղանակով ավտոկայանման սահմանված չափի վճարը չի ստացվում փոխանցել։ Առաջարկված 3 ձևերից ոչ մեկը պատշաճ չի ծառայում նպատակին։ Հավելենք նաև, որ դեռ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին ArmLur.am-ը գրել էր, որ Կենտրոնը բեռնաթափելու համար կայանատեղիների արժեքների բարձրացման օրենքն ընդունված էր, սակայն կայանատեղիների վճարային ցուցանակները փոփոխված չեն։ Այժմ ևս քաղաքի այն անկյուններում, որտեղ կան կարմիր գծեր, որոշ հատվածներում ցուցանակները փոփոխված չեն։
Էմմա Միքայելյան