«Մեր ծրագրերի իրականացման մեջ լրջագույն պրոբլեմներ եմ տեսնում, մասնավորապես, դպրոցներում իրականացվող ծրագրերում»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի հերթական նիստում։
Նրա խոսքով, շատ դեպքերում գործ ունեն նախագծման, իրականացման ու գույքի որակի հետ կապված խոտանների հետ։
«Դպրոցների մարզադահլիճների ծրագիր ենք իրականացնում, մարզադահլիճը կառուցում ենք ու արձանագրում ենք հետևյալը՝ կա բասկետբոլի վահանակ։ Բասկետբոլի վահանակը բասկետբոլի վահանակ է, ու չի կարող այնտեղ նմանեցված ուրիշ բան կախված լինի։ Ցանկացած բան, որի վրա օղակ է, բասկետբոլի վահանակ չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ մի քանի հազար դրամ «այս կողմ-այնկողմ անելու համար ինչ ասես, բերում՝ կախում են»։
Մանրամասները՝ տեսանյութում։