9.5 միլիոն դրամի մաքսանենգ «Այֆոն» է գտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի դատարաններում շատ են Վրաստանից հեռախոսների, նոթբուքների, մաքսանենգ ներկրման գործերով դատերը: Քանի որ մարզը սահմանակից է Վրաստանին, մաքսանենգության դեպքերն էլ շատ են լինում:

Երևանի բնակիչ, 1975թ. ծնված Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 6-ին օդափոխման համակարգեր ներկրելու նպատակով մեկնելով Վրաստան, չի կարողացել դրանք գնել, փոխարենը  Թբիլիսի քաղաքում, ոմն Գիյայից ձեռք է բերել 24 հատ «Այֆոն Ս 5»մոդելի բջջային հեռախոս: Տ. Պետրոսյանն իր վարած «Նիսան»ավտոմեքենայի սրահի նստատեղի դիմացի պահոցներում և ետևի երկու նստատեղի տակ թաքցնելով `  Բագրատաշենի մաքսակետով Հայաստան է տեղափոխել ընդհանուր 9 միլիոն 570 հազար դրամ արժեքով բջջային հեռախոսներ: Սակայն մաքսային բեռնահամալիրում դրանք հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Տ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով («Մաքսանենգություն՚): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում այսօր կկայանա սույն գործով դատավարության երկրորդ նիստը:

 




Լրահոս