Այսօր աշխատանքից ազատումների բույլ էր ՀՀ հանրային իշխանություններում։ Պաշտոնանակ արվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ Մինչ այս էլ 2023 թվականի տարեվերջին աշխատանքից ազատվեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նրան որպես փոխարինող ՔՊ-ն ընտրեց Մխիթար Հայրապետյանին։ Ռոբերտ Խաչատրյանի աշխատանքից ազատման պատճառների մասին ArmLur.am-ը գրել էր։
Այս անգամ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հաջորդ պաշտոնանկությունը սպասվում է Հակոբ Սիմիդյանին, իսկ նա լուռ սպասում է այդ որոշմանը։
Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը այցելելով նրանց ոլորտներ և ծանոթանալով նախարարության տարեկան կատարողականին՝ արձանագրել է, որ նախարարները հնարավորինս անտեղյակ են իրենց ոլորտներից և չեն կարողանում նույնիսկ իրենց իսկ ղեկավարած նախարարության կատարաողականը ներկայացնել։ Նման իրադարձություններ սպասվում են նաև այլ պաշտոնյաների։