ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Միքայել Գրիգորյանը մեղադրվում է այն բանի համար, որ 13.06.2023թ. ՀՀ քննչական կոմիտեից Արմավիրի մարզային քննչական վարչություն է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 23.05.2023թ ՀՀ քրեական օրեսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված թիվ 11164323 քրեական վարույթն այն մասին, որ Բարձրագույն դատական խորհրդի Վիգեն Քոչարյանը և ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Բեկթաշյանը հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որով հայտնել են, որ Վերաքննիչ քրեական դատարանում 2023 թվականի ապրիլի 14-ին մուտքագրվել է թիվ ԱՐԴ/0008/11/23 գործով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի մարտի 15-ի որոշման դեմ դիմող Միքայել Գրիգորյանի բողոքը, որը պարունակում է վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների վերաբերյալ:
Այնուհետև՝ 2023 թվականի մայիսի 4-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել Միքայել Գրիգորյանի թիվ Մ-6204 համարով գրությունը, որով վերջինս, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հակոբ Մանուկյանի, Էդգար Հովհաննիսյանի, Արթուր Ադամյանի և Հովհաննես Մելքոնյանի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ, որոնք առերևույթ պարունակում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
Այսպիսով՝ մեղադրյալ Միքայել Գրիգորի Գրիգորյանին մեղսագրվում է 2 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 4889-րդ հոդվածի 2-րդ ամսով նախատեսված հանցավոր արարքի կատարում։
Քնար Մանուկյան