ArmLur.am-ը քաղաքացիներից բողոք է ստացել այն մասին, որ արդեն մի քանի անգամ է, ինչ «Varks.am» ֆինանսական ընկերության աշխատակիցները զանգահարում են իրենց և անհարգալից վերաբերմունք ցուցաբերում:
Բանն այն է, որ ընկերությունը լուծարվել է ու ընկերությունից օգտվող քաղաքացիները դեռևս չեն մարել իրենց վարկերը: Մեր զրուցակիցները փոխանցում են, որ նշված ընկերությունից զանգահարում են իրենց և շատ կոպիտ ձևով պահանջում հետ վերադարձնել իրենց գումարները:
«Ինձ զանգահարեցին նորից հիշեցրեցին վարկի մարման մասին, ասեցի, որ հիմա ի վիճակի չեմ մարել, ֆինասապես ի վիճակի չեմ: Ինձ ամոթանք տվեցին, ասեցին գնա պարտքով վերցրա վերադարձրու մեր պարտքը: Ասեցի՝ կլինի կմուծեմ և անջատեցի»,-պատմում է քաղաքացին, ում անունը հարգելի պատճառով չենք նշում:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Varks.am-ի աշխատակիցների հետ, սակայն վերջիներս որևէ ձևով չեն արձագանքում մեր հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը (ԿԲ) «Վարկս ԷՅ ԷՄ» ունվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին զրկել է լիցենզիայից, քանի որ ընկերությունը, ֆինանսական տվյալներ թաքցնելով, քողարկել է կապիտալի նվազեցման փաստը։
Էմմա Մարտիրոսյան