ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, թե առաջիկայում Երևանում գազի պահանջարկը կրկնապատկվելու է՝ կապված նորակառույց շենքերի թվի ավելացման հետ։
«Եթե այս կառուցապատումներն ամբողջությամբ ավարտվեն, պահանջարկը կրկնակի կավելանա»,- ասել է նա։
Ըստ Բաղրամյանի, ընտրվել է համալիր լուծում. «Փոխարժեքի նվազումից ունենք որոշակի խնայողություններ, որոշում է կայացվել այդ գումարներն ուղղել ենթակառուցվածքների վերականգնմանը, այսինքն՝ Երևան մտնող չորս ուղղություններով ենթակառուցվածքներն ամբողջովին հզորացվում են, գազաբաշխիչ նոր կայաններ են կառուցվելու 4 ուղղություններով»,- նշել է նա։