ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է իր թիմակիցների հետ՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների եւ նախարարների հետ:
Սա ՔՊ նախաձեռնող խմբի՝ այս տարվա առաջին նիստը կլինի, որը, ինչպես մեզ փոխանցում են, շատ կարեւոր է լինելու, քանի որ բոլորին ասվել է ներկա լինել նիստին:
Ինչպես երեւում է, այս տարի Նիկոլ Փաշինյանը «մարտական» է տրամադրված ու 2024թ-ը աշխատանքից ազատումներով է սկսել՝ մարզպետ, նախարարներ, ինչը, հավանաբար, կլինի շարունակական:
Ք․ Մ․