ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչեւ 1 մլն դրամով գովազդ անող բլոգերները հարկվո՞ւմ են. հարց՝ ՊԵԿ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցհարթակներում գովազդ անողները չեն կարող ազատ լինել, ցանկացած եկամուտ ենթակա է հարկման: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ֆեյսբուքում, TikTok-ում, Instagram-ում կան մարդիկ, որոնք հայտարարում են, որ մեկ գովազդն անում են մինչև 1 միլիոն դրամով, նրանք հարկային դաշտում գործո՞ւմ են, թե՞ ոչ, ՊԵԿ հետևո՞ւմ է նրանց։

«Անցած տարի էլեկտրոնային հարթակներից բամաթիվ դեպքեր ենք ունեցել, որ էջերով թե գովազդներ են տեղադրվել, որոնցից հարկեր չեն վճարվել, թե որոշակի իրեր են վաճառել էլեկտրոնային էջերով, որոնք ամբողջությամբ դուրս են հարկային դաշտից, որոնց մասով եւս ունենք բացահայտումներ»,- ասաց Բադասյանը:

Նա ընդգծեց, որ ստուգումներ են արվում, ու եթե այդ անձինք գրանցված չեն որպես բիզնես կամ որպես ֆիզիկական անձ եկամուտները չեն հայտարարագրվել, ապա անպայման վարչարարություն կկիրառվի։




Լրահոս