Համաձայն Երևանի ավագանու դեկտեմբերի 25-ի որոշման՝ Երևան քաղաքում ավտոկայանատեղի տեղական տուրքի հավաքագրումը իրականացվում է
SMS վճարմամբ, բանկային և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով, էլեկտրոնային եղանակով: Ա գոտում կայանելու դեպքում 1 ժամի դիմաց վճարվում է 300 դրամ, իսկ Բ գոտում կայանելու դեպքում 1 ժամի դիմաց 200 դրամ:
ArmLur.am-ը շրջել է փողոցներով, ծանոթացել վճարովի կայանատեղիներում ստեղծված վիճակին և զրուցել վարորդների հետ, պարզելու՝ ինչպես են ընդունում նոր որոշումը: