«Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը դատական գործընթացների մեջ է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ –ն 2023 թվականի վերջին աշխատանքային օրը դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին 2023 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ Հ/747-2023-3/06-Ա որոշումն անվավեր ճանաչել:
Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Արթուր Ավագյանին:
Իսկ ինչ որոշում է կայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որը «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի սրտով չի եղել, եւ նա ընկել է դատարանի դռները: Այս հարցի պատասխանը փորձեցինք անձամբ իմանալ ՀՀ վարչական դատարանում «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ –ի ներկայացուցիչ Էրիկ Առաքելյանից:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան