Armenian text to speach

Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի թիմակիցները Քննչական կոմիտեում պաշտոն են ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի թիմակիցները Քննչական կոմիտեում պաշտոն են ստանում։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

Գևորգ Սուրենի Բաղդասարյան ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2009 թ., նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2012 թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

II-XII.2008 թթ. եղել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ.
2008-2013 թթ.՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական.
III-X.2013 թ.՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ.
2013-2014 թթ.՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ.
III-V.2014 թ.՝ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ.
2014-2015 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ.
2015-2016 թթ.՝ Երևան քաղաքի դատախազի տեղակալ.
2016-2018 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ.
2018-2020 թթ.՝ Երևան քաղաքի դատախազ.
2020-2023 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում:

ՀՀ նախագահի 2017 թվականի հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Ամուսնացած է ունի մեկ երեխա:

Հիշեցնենք, որ 2023 թվականին Գևորգ Բաղդասարյանը և Գլխավոր դատախազության մի շարք դատախազներ պաշտոնից ազատվեցին այն բանի համար, որ վերջիններս վատ խոսակցություններ և արտահայտություններ էին արել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հասցեին։

Ի դեպ հավելենք, որ Գևորգ Բաղդասարյանը ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմներից մեկն է։

 




Լրահոս