
2024 թվականի հունվարի 1-ից Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է Արգենտինայի Ազգային օդերևութաբանական ծառայության նախկին տնօրեն պրոֆեսոր տիկին Սելեստե Սաուլոն։
Վերջինս այդ պաշտոնին ընտրվել էր 2023թ․ մայիսի 22-ից հունիսի 2-ը Ժնևում կայացած 19-րդ Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: