ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր էջոմ գրել է․
«Գլոբալ մասշտաբով փոխշահավետ կապերի ընդլայնման և զարգացման նպատակով 2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս երեք երկրի՝ Տրինիդադ և Տոբագոյի, Սաուդյան Արաբիայի և Բոտսվանայի հետ։ Այժմ այն երկրների թիվը, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, 182 է»