Նիկոլ Փաշինյանի հապճեպ որոշումներն անակնկալի են բերել ՔՊ-ականներին. փնտրտուքների մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երեկ պաշտոնանկություններ եղան. աշխատանքից ազատվել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը եւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանն իր այս որոշմամբ հերթական անգամ անակնկալի է բերել իր թիմակիցներին, անգամ ՝ պաշտոնանկ արված մարզպետն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նախապես չեն իմացել Փաշինյանի մտադրության մասին:

Իկարկե, Լոռի կատարած այցից հետո Փաշինյանը շատ դժգոհություններ հայտնել է նրանց, կոշտ խոսակցություն է ունեցել, բայց թիմակիցները չեն կարծել, որ Փաշինյանը կտրուկ քայլի կգնա:
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի այս որոշումներն այնքան հապճեպ են եղել, որ անգամ աշխատանքից հեռացված պաշտոնյաներին փոխարինող թեկնածուների հարց իշխանականները չեն հասցրել քննարկել, ու հիմա Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները փնտրտուքների մեջ են:

Ք․ Մ․




Լրահոս