Արցախցիներն ահազանգում են․ Հայբիզնես բանկը (Ամիօ բանկ) խտրական վերաբերմունք է ցուցաբերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին են ահազանգել քաղաքացիներ և նշել, որ Հայբիզնես բանկը խտրական վերաբերմունք է ցուցաբերում արցախցիների նկատմամբ։

Ըստ քաղաքացիների՝ դեկտեմբերի 29-ի դրությամբ բռնի տեղահանված արցախցիների Հայբիզնես բանկում ունեցած վարկերը զրոյացվել են, խոսքը հատկապես  ոսկու գրավով վարկերի մասին է: Մեզ դիմած քաղաքացիները, սակայն, ասում են, որ ոչ բոլորին է բախտ վիճակվել զրոյացնել վարկերը։

Ի դեմ մեզ հայտնեցին նաև, որ բացի վարկային գծերից ավանդի գրավադրմամբ, աշխատավարձով վարկային գծերն էլ են զրոյացվել: ArmLur.am-ը մանրամասներ պարզելու համար՝ մի քանի անգամ փորձել է կապ հաստատել Հայբիզնես բանկի Գլխամասային գրասենյակի պատասխանատուների հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Նանիկ Աղասյան




Լրահոս