Կորոնավիրուսի 123 դեպք է հաստատվել վերջին 14 օրում. Ռոմելա Աբովյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք, հոսպիտալացումների առումով ունենք ցածր ցուցանիշ»։

Այդ մասին ասուլիսին հայտնել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ռոմելա Աբովյանը։ Դեպքերը, ըստ ներկայացուցչի, նախորդ 14 օրվա համեմատ նվազել են 7-ով։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ այսօր աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, չկա անհանգստացնող շտամպ, շրջանառվում է «Օմիկրոն»-ի ենթատեսակները»,- նշել է Աբովյանը։




Լրահոս